National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.11.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կատարած այցերի վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Չեխիա, Ուկրաինա  եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ:

Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 13-ից 15-ը  մասնակցել է Պրահայում  կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը նվիրված էր   Չեխիայում իրականացված  հեղափոխության 30 ամյակին: Գայանե Աբրահամյանի գնահատմամբ՝ համաժողովը տարբեր հարցեր քննարկելու լավ հարթակ է: Նա նշել է, որ մեծ կարեւորություն է տրվել Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, որդեգրած արժեքներին ու բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների կամքին: Համաժողովի ընթացքում պատգամավորը ներկայացրել է  մեր երկրում իրականացված հեղափոխության արդյունքները, հետհեղափոխական շրջանը, մեդիայում առկա խնդիրները:

Այցի շրջանակում Գայանե Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխխոսնակ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ  Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտեխի հետ: Անդրադարձ է կատարվել Պատգամավորնեի պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի՝ Սենատի կողմից հաստատման հարցին: Չեխ գործընկերները նշել են, որ  հարցը աշխատանքային օրակարգերում է: Բանախոսի խոսքով՝ մտքեր են փոխանակել Չեխիայում իրականացված անցումային արդարադատությանը, կիրառված լյուստրացիային, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ:

Պատգամավորների պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիկալի հետ հանդիպման ժամանակ Գայանե Աբրահամյանը բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որի առնչությամբ չեխական կողմը հավաստիացրել է, որ խստորեն կվերահսկվի, որ երբեւէ նման գործընթաց տեղի չունենա: Պատգամավորը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է իրականացնում այդ երկրում: Նա նաեւ նշել է, որ 2018-ին Չեխիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ակտիվացել են, ներկրումները կրկնապատկվել են:

Հոկտեմբերի 29-ից 30-ը Գայանե Աբրահամյանը, որպես Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, մասնակցել է  կառույցի բյուրոյի նիստին: Հաջողվել է Հայաստանի համար ոչ ձեռնտու որոշ գործընթացներ կանխարգելել: «Ուկրաինական եւ ադրբեջանական պատվիրակությունները փորձում էին առաջ մղել առանձին Անվտանգության հանձնաժողով ունենալու գաղափարը: Դա մեզ ձեռնտու չէ, ստեղծելու էին մի հարթակ, որը հատկապես ուկրաինական կողմի եւ ադրբեջանական կողմի տարածքային ամբողջականության ընդհանուր շահը առաջ մղելու հիմնական հարթակն էր դառնալու: Կարողացել ենք չեղարկել այդ գաղափարը»,- նշել է պատգամավորը հավելելով, որ վստահ չի, որ դեկտեմբերին հարցն  օրակարգ չի բերվի.  այս պահին վտանգը չեզոքացվել է:

Նոյեմբերի 4-ից 6-ը Գայանե Աբրահամյանը Շվեդիայում  մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Այնտեղ նախատեսված է եղել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթը, որին, ըստ օրակարգի, պետք է հաջորդեր հարցուպատասխան: Գայանե Աբրահամյանը պատրաստվել է  որոշ հարցեր հղելու նրան, սակայն հարցեր տալու հնարավորությունը հանվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am